Թբիլիսիի տոնը՝ ավանդական Թբիլիսոբան այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 5-6-ին:
Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Բերքահավաքին նվիրված տոնն ամեն տարի նշվում է Ռիկղեի ու Մայրենի լեզվի այգում, Եվրոպայի հրապարակում, Բարաթաշվիլիի փողոցում, Հանրապետության հրապարակում:
Այս տարի Թբիլիսոբան համընկնում է Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնի հետ, որը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:
Հոկտեմբերի 6-ին օդային Muare Experience շոու է սպասվում, անգլիացի և իսպանացի արտիստներից Voala թատրոնի կողմից: Մեկ ժամ արտիստները Եվրոպայի հրապարակում կներկայացնեն երաժշտական և վիզուալ սինթեզ:
Թբիլիսոբան այս տարի նշվում է 35-րդ անգամ: Քաղաքի տոնն առաջին անգամ նշվել է 1979-ի հոկտեմբերին: