Այսօր ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտը՝ NDI-ը հրապարակեց Վրաստանի բնակչության կարծիքի հետազոտության արդյունքները: Ըստ հետազոտության, հարցվածների 61 տոկոսը գործազուրկ է: Հարցվածների 38 տոկոսը «համարում եք ձեզ աշխատող» հարցին պատասխանել է՝ այո: Նշվում է, որ նրանց 13 տոկոսը աշխատում է հանրային հատվածում:
NDI-ը հետազոտություն է անցկացրել հուլիսի 13-ից հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտության մեջ մտնում է 2132 ավարտված հարցազրույց:
Հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ երկրի ամենակարևոր խնդիրը աշխատատեղերն են:
NDI-ը քաղաքական մասի հետազոտության արդյունքները կհրապարակի սեպտեմբերի 19-ին: