Վրաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն, 2019 թվականի օգոստոսին երկիր կատարած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 146,6 մլն դոլար, ինչը 8,1 մլն լարով (5,2%-ով) պակաս է հուլիսին արձանագրված ցուցանիշից: Ընթացիկ տարվա հուլիսին երկրում կատարվել է 154,5 մլն դոլարի դրամական փոխանցում:
Ինչ վերաբերում է այն 10 երկրներին, որտեղից ամենաշատն է Վրաստան դրամական փոխանցումներ կատարվել, հետևյալ տեսքն ունի՝
- Ռուսաստան — 35,4 մլն ԱՄՆ դոլար
- Իտալիա — 20,5 մլն դոլար
- ԱՄՆ — 15,1 մլն դոլար
- Հունաստան — 14,7 մլն դոլար
- Իսրայել — 14,0 մլն դոլար
- Թուրքիա — 7,9 մլն դոլար
- Իսպանիա — 4,2 մլն դոլար
- Գերմանիա — 4,2 մլն դոլար
- Ուկրաինա — 3,8 մլն դոլար
- Լեհաստան — 3,1 մլն դոլար: