Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան: Սեպտեմբերի 17-ին-18-ին նախարարը մի շարք հարցերի շուրջ քննարկումներ կանցկացնի Բաքվում:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվությամբ, այցի նպատակը երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն է և Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի պատրաստումը:
Նաթիա Թուրնավան կհանդիպի Ադրբեջանցի իր գործընկեր նախարար Շահին Մուստաֆաևին, կքննարկի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերը: Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում նաև «Ադրբեջանական երկաթուղիների» և «SOCAR»-ի ղեկավար անձանց հետ: