Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որդին՝ Թեյմուրազ Գորջեստանը դարձել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի անդամ: Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթը:
Գորջեստանը Ֆրանսիայի և Վրաստանի քաղաքացի է: Մինչ այս նա աշխատում էր ՄԱԿ-ի ֆրանսիական առաքելությունում՝ Նյու Յորքում: Մոտ անցյալում նա Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից է եղել, իսկ հիմա՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի դիվանագիտական բաժնում կվերահսկի Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկայի հետ կապված հարցերը։
Վրացի էմիգրանտների դուստր, անցած տարի Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ունի երկու զավակ՝ Թեյմուրազ (32 տարեկան) և Քեթևան (29 տարեկան) Գորջեստանիները: Ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին, նրանք ևս մեծացել են Փարիզում: Քեթևանը բնակվում է Փարիզում, որտեղ France 24 աշխատում է որպես սպորտային մեկնաբան: Մինչև նախագահական ընտրությունները Զուրաբիշվիլիի զավակները Վրաստանում էին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու նպատակով: