Սեպտեմբերի 17-ին Թբիլիսիի կենտրոնական Վակե թաղամասի Մզիուրի այգում, տեղի ունեցավ գունավորիր Մզիուրին երեխաների մասնակցությամբ միջողառումը:
«Այս ծրագիրը այս տարի արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում։ Մեր նպատակն է, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչպես է փոխվել Նոր Մզիուրին 10 տարվա ընթացքում: Այսօր, այս արարողության ընթացքում, մենք և մեզ աջակցող ընկերությունները փորձել են հասկանալ թե ինչպես կարող ենք բարելավել Մզիուրին նաեւ ապագայում։ Երբ սկսեցինք ծրագիրը ակնհայտ դարձավ, որ ժողովուրդը շատ արագ ներգրավվեց գործընթացում: Հետաքրքրությունն իսկապես շատ մեծ է եղել Մզիուրիի վերաբացման օրվանից, ինչի վառ վկայությունն է այն, որ մեր բոլոր միջոցառումների ժամանակ շատ ժողովուրդ է լինում»,֊ Ալիք մեդիայի հետ զրույցում ասաց Նոր Մզիուրի ծրագրի համակարգող Աննա Գոգաձեն։ Վերջինի խոսքերով, միջոցառումների համար այս այգու ընտրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է եղել 20֊րդ դարի հայտնի գրող Նոդար Դումբաձեի նկատմամբ սերը։ «Նա ինձ համար յուրահատուկ գրող է, և արդեն 10 տարի անընդմեջ ես և իմ ընկերները անց ենք կացնում «Արևի փառատոնը»։ Ցավալի էր, որ այգին ողջ տարվա ընթացքում հնարավոր չէ օգտագործել, լավ կլիներ, եթե հնարավոր դառնար այստեղ որեւէ միջոցառում իրականացնել ամեն օր»,֊ ասում է Գոգաձեն։
Նախորդ տարի Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղը լուրջ վնաս էր պատճառել նաեւ Մզիուրիի այգուն։ Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, քաղաքի կենտրոնում տեղակայված այս այգին մինչեւ հաջորդ տարի հիմնանորոգվելու է։ Այս պահին, այգու հիմնական խնդիրը ոռոգման համակարգը վերականգնելն է, քանի որ ջրհեղեղի արդյունքում Մզիուրիի մի շարք ծառեր եւ բույսեր հնարավոր չէ պատշաճ կերպով խնամել։ Ինչեւէ, երեխաների ժամանցն ապահովելուն ներկայում աջակցում է վրացական TBC բանկը։
«Երեխաների համար պատրաստել ենք տարբեր խաղեր։ Օրինակ կան վրացական այբուբենի կիրառությամբ խաղեր, հատվածներ, որտեղ երեխանները կարող են պարզապես նկարել, ձեռքի աշխատանքով զբաղվել, կա ֆոտոստենդ, որը նույնպես պատրաստված է վրացական այբուբենի տառերից», — Ալիքի հետ զրույցում ասաց TBC բանկի մարքեթինգի հարցերով ներկայացուցիչներից Թամար Գոչաշվիլին: Արարողությանը մասնակցող երեխաններն ու խնողները գոհունակության խոսքեր էին հայտնում, ուրախ էին, որ հնարավորություն ունեն նման միջոցառման մասը լինել։