Իրավաբան Կախա Կոժորիձեն հաստատել է, որ աշխատելու է Մամուկա Խազարաձեի կողմից հիմնադրված քաղաքացիական շարժումում: Այս մասին նա հայտարարել է Անակլիայում:
Կոժորիձեն Վրաստանի երիտասարդ իրավաբաններ ՀԿ-ի նախկին ղեկավարն է, նա աշխատել է որպես նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդական:
Արդեն հայտնի է, որ շարժման խոսնակը լինելու է Վրաստանի երիտասարդ իրավաբանների մեկ այլ նախկին ղեկավար Աննա Նացվլիշվիլին: