«TBC» բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեի քաղաքացիական շարժման անվանումը «Լելո» է լինելու: Այս մասին Խազարաձեն հայտարարել է Անակլիայում, որտեղ էլ տեղի է ունեցել շարժման պաշտոնական ներկայացումը:
«Մենք այսօր շարժում ենք հիմնադրում: Շարժումը, որը թիմ կունենա, սիրո, միասնության և Վրաստանի հաղթանակին նվիրված նպատակներ ունի»,- հայտարարել է Խազարաձեն: