Սեպտեմբերի 10-ին Apple-ը ներկայացրեց նոր ապրանքատեսակներ՝ ներառյալ երեք նոր iPhone, Apple Watch և Apple TV +:
Նոր iPhone-ները վաճառքի մեկնարկի ժամանակ ավելի քիչ կարժենան, քան նախորդ տարվա մոդելները:
iPhone 11-ը նվազագույն լրակազմով հասանելի կլինի 699 դոլար գնով: Նվազագույն լրակազմով iPhone 11 Pro-ի գինը վաճառքների մեկնարկին կկազմի 999 դոլար, Pro Max մոդելի համար անհրաժեշտ կլինի վճարել 1099 դոլար:
Նշված մոդելների վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 20-ին:
Ըստ որում բոլոր երեք սարքերն Էլ ստացել են Apple 13 Bioniс նոր մշակիչը (պրոցեսորը): Ընկերությունում այն համարում են «ամենաարագ չիպն աշխարհում»: