Բաթումին Վրաստանում առաջին քաղաքն է, որտեղ կգործարկվեն էլեկտրական ավտոբուսներ: Սկզբում քաղաքում կշրջի 8 էլեկտրական ավտոբուս:
Սեպտեմբերի 11-ին «Բաթումիի ավտոտրանսպորտի» և «Բելկոմունամաշի» միջև պայմանագիր է ստորագրվել: Մրցույթն իրականացվում է 3 միլիոն 777 հազար եվրոյի չափով:
Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության հիմնադրամը (E5P) 1 միլիոն 500 հազար եվրո է հատկացրել այս ծրագրի համար, իսկ մնացածը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) արտոնյալ վարկ է տվել:
Անցյալ տարի Բաթումիի ավտոբուսային պարկը 40 ավտոբուսով նորացվեց: