49 տարեկան հասակում մահացել է Վրաստանի Ֆինանսների նախկին նախարար Նոդար Խադուրին: Առկա տեղեկատվության համաձայն, մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Նոդար Խադուրին Վրաստանի Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2016 թվականներին։ Իսկ 2016 թվականի դեկտեմբերի 1-ից ղեկավարում էր Վրաստանի մրցակցության գործակալությունը:
Նախկին Ֆինանսների նախարարը 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ում, Շվեդիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, ՌԴ-ում և Ադրբեջանում: