Խորհրդարանական մեծամասնության անդամ Շոթա Շալելաշվիլին պատգամավորի մանդատը վայր է դրել: Նա համապատասխան դիմումով արդեն դիմել է խորհրդարանի խոսնակին:
Ինչպես հայտնել են խորհրդարանի նախագահի ապարատից, պատգամավոր Շոթա Շալելաշվիլին խորհրդարանը լքելը պատճառաբանել է իր բիզնեսգործունեությանը վերադառնալու որոշմամբ:
Շոթա Շալելաշվիլին ընտրվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակով, մանդատը վայր դնելուց հետո նրա տեղը կզբաղեցնի «Վրացական երազանքի» ցուցակով հաջորդ թեկնածուն: