«Պաատա Բուրճուլաձե-պետությունը ժողովրդի համար» քաղաքական դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն կարծիքով` դեղատներում պետք է մարիխուանա վաճառվի:
«Մարիխուանայի վաճառքը պետք է տեղի ունենա ոչ թե վաճառականների կողմից, այլ դեղատներում: Իմ կարծիքով` դեղատանը բժիշկը պետք է դեղատոմս դուրս գրի: Այսպիսով մենք կվերացնենք շատ մեծ ծավալի մասնանենգություն: Հնարավոր չէ, երբեմն չտարածել այն, ինչ եվրոպական երկրներում է: Նման պայմաններ են Նիդեռլանդներում, Ավստրայում, և ես կողմ եմ դրան: Ընդհանրապես թմրամոլը չպետք է վախենա, որ նրան կձերբակալեն և թաքցնի իր թմրամոլությունը: Եթե մարդը գիտակցում է, որ թմրամոլ է, ապա պետք է դիմի բժշկի և բուժվի: Սա նրանց բուժման միակ ճանապարհն է՝ նրանք չպետք է թաքցնեն թմրամոլության փաստը, պետք է դիմեն բժշկի: Սա մարդասիրական և ժամանակակից ճանապարհ է»,- հայտարարել է Բուրճուլաձեն: