Վրաստանում հայտնի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիայի հիմնադրած «Մթավարի» (գլխավոր) ալիքի ֆեյսբուքյան գրառումներից մեկը՝ «Բոլոր նորություններին ծանոթացեք այս էջում mtavari news»:
Ինչպես On.ge լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Մթավարի ալիքի տեղեկավական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն, երկու ալիքների ֆեյսբուքյան էջերը կառավարում էր մեկ մարդ, և գրառումը տարածելիս սխալ է թույլ տվել: Այս պահին գրառումը ջնջված է:
«Մթավարի» ալիքը հիմնադրել է «Ռուսթավի 2»-ի նախկին աշխատակից Նիկա Գվարամիան։ Նոր հեռուստաընկերությունում կաշխատեն «Ռուսթավի 2»-ից հեռացած լրագրողները: «Մթավարի» ալիքի առաջին հաղորդումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, երեկոյան ժամը 9-ին: