Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մայրաքաղաք Թբիլիսիի օդի աղտոտվածության վերահսկողությունը տեղի կունենա ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կայանների միջոցով:
Ավտոմատ վերահսկման կայանների գործընթացին ծանոթացան Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին, Վրաստանում Ճապոնիայի դեսպան Տոշիո Կաիտանին և այլ պաշտոնատար անձիք:
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարի խոսքով, կայանը առցանց ռեժիմով կաշխատի 24 ժամ, և տեղեկատվությունը շրջակա միջավայրի ազգային գործակալություն կփոխանցի ավտոմատ կերպով:
«Թբիլիսիի 3 կետերում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ տեղադրել ենք 3 կայաններ: Վերջիններս իրական ժամանակում սահմանում և փոխանցում են այդ պահին օդի պարունակության մասին տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս վերլուծել իրավիճակն ու համեմատել այն մեր պատկերացումների հետ, ձեռնարկել համապատասխան քայլեր: Շուտով կունենանք նաև տեղաշարժական լաբորատորիաներ»:
Կայանները որոշում են օդում ածխածնի օքսիդների, ազոտի օքսիդների, ծծմբի երկօքսիդների, գետնամերձ օզոնի և նույնիսկ փոշու պարունակությունը:
Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կայանները տեղադրվել են Թբիլիսիի Վարկեթիլի, Կազբեկի և Ծերեթելի թաղամասերում: Վերոնշյալ թաղամասերը Նախարարույթունը ընտրել է, ճապոնացի ինժիներ գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը օդի մաքրության վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացնում: Զուգահեռաբար իրականացվում են ինդիկատիվ չափումներ: Թբիլիսիի ավելի քան 100 կետերում չափվում է օդի աղտոտվածության աստիճանը: Տվյալները վերամշակվում են: