Միջազգային վարկանիշային «Fraser Institute» կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհի 159 երկրներից տնտեսական ազատության առումով, Վրաստանը առաջին անգամ 5-րդ հորիզոնականում է:
Լուրը Կառավարության նիստի ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ նշված հետազոտությունում Վրաստանի առաջատար դիրքը շատ կարևոր է և կօգնի ներգրավել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը:
«Վրաստանը, այս զեկույցում Վրաստանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ Հոնգ-Կոնգից, Սինգապուրից, Նոր Զելանդիայից և Շվեյցարիայից հետո: Սա հսկայական առաջընթաց է: Ցանկանում եմ համեմատության համար ասել, որ 2015 թվականին մենք 12-րդն էինք, 2014-ին` 16-րդը, իսկ 2013 թվականին զբաղեցնում էինք 21 հորիզոնականը: Սա Վրաստանի միջազգային հեղինակությանը սատարող մեծ քայլ է»,- վստահ է Կվիրիկաշվիլին: