Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում (Սադախլո) կրկին մեքենաների կուտակումներ են:
«Ալիք մեդիայի» թղթակիցը տեղից հայտնում է, որ մեքենաների կուտակում է՝ մի քանի շարքով:
Սահմանային անցակետի աշխատակիցների խոսքով՝ հերթերի գոյացումը պայմանավորված է այս սեզոնին մարդկանց ակտիվ հոսքով:
Հայկական կողմում հերթերն ավելի քիչ են:
Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ էր նաև օրեր առաջ: Մեր տեսախցիկը կիլոմետրերով հերթ էր ֆիքսել նույն անցակետում:
Այս պահին վրաց֊հայկական (Սադախլո֊Բագրատաշեն) անցակետի մոտ շուրջ 2,5 կմ երկարությամբ մեքենաների հերթ է գոյացել
Posted by Aliq Media on Sunday, August 11, 2019