Թբիլիսին դարձել է աշխարհի քաղաքների զբոսաշրջության ասոցիացիայի անդամ: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարման նիստին:
«Շատ լավ նորություն ունենք․ Հելսինկիում տեղի է ունեցել «Խելամիտ զբոսաշրջություն. քաղաքների զարգացման և նորարարությունների ճանապարհը» խորագրով գագաթնաժողովը, որի շրջանակներում Թբիլիսին դարձել է Համաշխարհային քաղաքների զբոսաշրջության ասոցիացիայի անդամ», — ասել է Կալաձեն:
Կալաձեն խոսել է նաև ասոցիացիային անդամակցության առավելությունների մասին՝ նշելով, որ սա նոր կապեր հաստատելու հնարավորություն է և շահավետ կլինի Թբիլիսիի համար։
Քաղաքապետի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի աշխարհը ճանաչի Վրաստանն ու Թբիլիսին: