«Խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի քաղաքացիների բողոքը շարունակվում է, այս պարագայում մենք իրավունք չունենք շարունակել խորհրդարանական հանձնաժողովների լսումները», — այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամանդաշվիլին:
Սամադաշվիլիի խոսքով՝ իր կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանական երեք հանձնաժողովների համատեղ նիստին, որի ժամանակ նախատեսված է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Զալկալիանի ելույթը:
«Հանձնաժողովների նիստերը սկսվել են կանոնակարգի խախտմամբ: Կան մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել նիստերին, քանի որ դա հասարակական միջոցառում է: Այսօր խորհրդարանի շենքը փակ է քաղաքացիների համար», — ասել է Սամանդաշվիլին:
Նիստին զուգահեռ, խորհրդարանի շենքի մոտ արտախորհրդարանական ընդդիմությունը ցույց է անում: Ըստ ընդդիմադիրների, սա օրենքի խախտում է, քանի որ իրենք իրավունք ունեն, որպես Վրաստանի քաղաքացիներ, մասնակցել խորհրդարանական հասարակական լսումներին:
Դեպքի վայրում ոստիկանություն է մոբիլիզացված: