Այսօր Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի: Ցույցի կազմակերպիչները նույն երիտասարդներն են, ովքեր հունիսի 20-ից ի վեր պահանջում են ներքին գործերի նախարար և արդեն վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Կազմակերպիչների խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գախարիային առաջադրելով որպես երկրի վարչապետ պատերազմ է հայտարարում քաղաքացիական հասարակությանը:
Ակցիան կմեկնարկի ժամը 19:00-ին Ռուսթավելիի պողոտայում: