Վրաստանի նոր կառավարությունում ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վախտանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Իրակլի Ղարիբաշվիլին:
Այս որոշման մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան:
Վախտանգ Գոմելաուրին, որը ՆԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Գիորգի Գախարիային, այժմ ղեկավարում է պետական անվտանգության ծառայությունը, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարն է: Նա պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի Լևան Իզորիային, որն էլ կղեկավարի երկրի անվտանգության խորհուրդը: