«Մենք գիտենք, որ շատ ճակատներում դեռ շատ բան կա անելու, քանի որ չնայած տարիների բանակցություններին, ռուսական ուժերը դեռևս ապօրինի գրավում են Վրաստանն ու Ուկրաինան»,- այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքով, քանի որ Ռուսաստանը շարունակում է Եվրոպայի և աշխարհի մասշտաբով խառնվել ընտրություններին, արևմուտքը պետք է զգոն լինի Ռուսաստանի մտադրությունների և գործողությունների հանդեպ: