Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սեպտեմբերի 3-ին քաղխորհրդի նիստ կանցկացնի: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել է, որ հենց վաղը պարզ կդառնա, թե ով է լինելու հաջորդ վարչապետը:
Վոլսկին կառավարության փոփոխությունների հետ կապված և վարչապետի պաշտոնում ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, իսկ ՆԳ նախարարի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիին նշանակելու մասին է խոսել ու հայտարարել, որ սեպտեմբերի 3-ին ամեն բան պարզ կդառնա:
«Կա այսպիսի կարծիք, ես չէի ասի, որ սա անհիմն է, սակայն չեմ կարող հաստատել տեղեկատվությունը: Առհասարակ, այս հարցերի հետ կապված մենք հայտարարություն կանենք վաղն առավոտյան, կհավաքվի քաղխորհուրդը, ինչից հետո մեծամասնության նիստի ժամանակ լրացուցիչ քննարկում կանցկացվի»,- ասել է Վոլսկին: