Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց: Այս մասին Բախտաձեն հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:
«2018-ին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակի ստեղծումն ու իրականացումն էր, որը կապահովեր առաջիկա տարիներին մեր պետական նպատակների իրագործումը և կդառնար երկրի զարգացման ուղեցույցը:
Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծված է և հետևաբար ընդունել եմ որոշում պաշտոնից հեռացման մասին, քանի որ կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ»,- գրում է Բախտաձեն: