Թբիլիսիում շարունակվում են «Ֆորսաժ 9» հոլիվուդյան ֆիլմի նկարահանումները:
Կենտրոնական Ռուսթավելիի պողոտան այս պատճառով փակ է օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Սոցցանցերում տարածվել էին տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են վնասվում քաղաքի ենթակառուցվածքը: Նկարահանումներ կանցկացվեն նաև հին Թիֆլիսում և Ռուսթավի քաղաքում:
Վրաստանում նկարահանումներ անցկացնելու համար Հոլիվուդը կծախսի մինչև 31 մլն լարի: