Սեպտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանում կմեկնարկի աշնանային նստաշրջանը: Աշնանային նստաշրջանին քննարկման գլխավոր թեմաներից մեկը լինելու են սահմանադրական փոփոխությունները, ինչը ենթադրում է 2020 թվականից խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: Սրա հետ մեկտեղ,նախքան սահմանադրական օրենքում ծրագրված փոփոխությունները խորհրդարանում քննարկելը, նախագծի համընդհանուր-ժողովրդական քննարկման մեկամսյա ընթացակարգը կմեկնարկի:
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում կընտրվեն գերագույն դատարանի դատավորներ: Բացի այս, խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ օրակարգում կլինեն գլխավոր դատախազի, պետական աուդիտորի և մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հաշվետվությունների լսումները, ինչը պետք է տեղի ունենար ամառային նստաշրջանի ընթացքում, սակայն հետաձգվել էր: