Այսօր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հանդիպել են Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած մանկավարժների հետ:
ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, նոր ուսումնական տարվանից ավագ, առաջատար և մենթորային կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը կավելանա: 2019 թվականի հոկտեմբերի սկզբին, բոլոր այն մանկավարժներին, որոնք ունեն կարգավիճակ և նվազագույնը 15 դասաժամ, աշխատավարձը կավելանա 150 լարիով:
- Ավագ ուսուցիչները կստանան՝ 1011 լարի,
- Առաջատար ուսուցիչները՝ 1435 լարի,
- Մենթոր ուսուցիչները՝ 1745 լարի:
Այն մանկավարժներին, որոնք 15 դասաժամից քիչ կունենան, աշխատավարձը կավելանա միջինը 100 լարիով:
Բատիաշվիլին նաև նշել է, որ ընթացիկ տարվա աշնանից կավելանա նաև ռեսուրսկենտրոնների, տնօրենների, տեխնիկական աշխատողների և մանդատուրիների աշխատավարձերը:
Նախարարի հայտարարությամբ, ընթացիկ տարվա աշնանը համակարգը կունենա 33 հազար մանկավարժ, որոնք բարձրացրել են կարգավիճակը: Բատիաշվիլիի խոսքով. «Ուսուցչի մասնագիտությունը կդառնա ամենահեղինակավորը և գնահատվածներից մեկը»:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միտումը կպահպանվի և փուլ առ փուլ կիրականացվի այնպես, որ 2022 թվականին նրանց աշխատավարձը կկազմի.
- Ավագ ուսուցիչներ ՝ 1700 լարի,
- Առաջատար ուսուցիչներին՝ 2135 լարի,
- Մենթոր ուսուցիչներին՝ 2445 լարի:
Ինչ վերաբերում է ավելի քան 6 000 թոշակառու ուսուցիչներին, ովքեր իրենց կամքով որոշել են համակարգից դուրս գալ, վարչապետի խոսքով հոկտեմբերի սկզբին նրանք պետությունից որպես պարգև կստանան երկու տարվա ընդհանուր աշխատավարձը: