«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիայի խոսքերով Սաակաշվիլին երբեմն իրենից խնդիր է ներկայացնում այն առումով, որ օգնում է Իվանիշվիլիին իր «կեղտոտ» քարոզարշավում:
Նրա խոսքով, Իվանիշվիլիի գլխավորությամբ տարվող քաղաքականությունը երկրի ներսում ուժեղացնում է Ռուսաստանի իշխանությունը։ Բոկերիան միաժամանակ ընդգծում է, որ 2012 թվականի ընտրությունները ժողովրդավարական էին, որտեղ իրենք պարտվել են, իսկ «Վրացական երազանքը»՝ հաղթել:
«Սաակաշվիլին երբեմն իրենից խնդիր է ներկայացնում, քանի որ իր հայտարարություններով օգնում է Իվանիշվիլիին իր կեղտոտ քարոզարշավի գործում: Օրինակ, վերջերս նա հայտարարել է՝ Ռուսաստանն ինչ չկարողացավ անել 2008 թվականին, դա արեց 2012-ին, ինչը ամբողջությամբ սխալ է: Սա արդար չէ մեր հանրության հանդեպ: Հասկանալի է, որ ռուսները ցանկություն ունեին, որ Իվանիշվիլին հաղթեր, սակայն ընտրություններին մասնակցեց մեր հասարակությունը, դա մենք պետք է հարգենք»,- հայտարարել է Բոկերիան: