Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին IWPR-ին տված հարցազրույցում նշել է, որ 2008 թվականին գերմանացիները համաձայնելով Վրաստանին MAP-ի (ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան) տրամադրման հարցը հետաձգել մինչև դեկտեմբեր, փաստացի կանաչ լույս վառեցին Ռուսաստանի համար: Նրա խոսքով, դա կարելի է որակել որպես ռուս-գերմանական խաղ:
Նրա խոսքով, «կարելի է ասել, որ Ռուսաստանի համար որոշ կանաչ լույս վառեց նաև ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի լռությունը»: Սակայն Սաակաշվիլին առավել շատ իր զայրույթն արտահայտել է ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հասցեին:
«Գեյթսը, երբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ռազմական ուժ չի կիրառի, Ռուսաստանը Ախալգորին վերցրեց: Նա սարսափելի ցինիկ էր և ՆԱՏՕ-ում մեր անդամագրմանը դեմ էր արտահայտվում»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Մյունխենի գիտաժողովի շրջանակներում անցկացված ընթրիքի ժամանակ Գեյթսը, որ իր կողքին էր նստած, ասել է՝ «Իրոք չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ում ձեր անդամակցությունը լավ գաղափար է, սակայն սա մեր նախագահի ցանկությունն է և ինչ կարող եմ անել»:
Հիշեցնենք, 2008 թվականի ապրիլի 3-ին, NATO-ի անդամ երկրները Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանին և Ուկրաինային պետք է տրամադրեին MAP, սակայն, այն Գերմանիային և Ֆրանսիայի խնդրանքով հետաձգվեց մինչև տարվա վերջ: