Ռուսաստանի Դաշնության կողմից վրացական սահմանը հատող մեքենաները չեզոք տարածությունում խցանման մեջ են հայտնվում:
Խցանման պատճառը ճանապարհի տվյալ հատվածում վերանորոգման աշխատանքներն են: Հյուսիսային Կովկասի անցակետային կառավարման ծառայությունը հայտնում է, որ 500-ից ավելի մեքենա է կուտակված:
Մցխեթա-Գուդաուրի-Ստեփանծմինդա ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրում օգոստոսի 7, 8, 9-ին 09:00 -18:00-ն արգելված է կցորդով ու կիսակցորդով մեքենաների երթևեկը: Մնացած ժամերին ճանապարհը բաց և անցանելի է:
Խցանման պատճառ է դառնում նաև այն, որ տարվա այս ժամանակահատվածում, արձակուրդների ընթացքում, ինչպես նաև միրգ-բանջարեղենի ներմուծման հետ կապված՝ հսկիչ անցակետն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով: Ծառայությունը հորդորում է ուղևորություն ծրագրելուց առաջ հաշվի առնել վրաց-ռուսական սահմանային անցակետում ներկայումս տիրող իրավիճակը: