Այս աշուն վրացական բանակում կծառայի ավելի քան 4000 նորակոչիկ:
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի աշնանային զորակոչը կանցկացվի օգոստոսի 12-ից դեկտեմբերի 28-ը:
18-27 տարեկան 4100 երիտասարդ կկանչվի ծառայության, նրանցից 1500-ը կծառայի պաշտպանական ուժերում:
Քրեակատարողական հիմնարկներ ծառայության կանցնի 1200 զորակոչիկ, ներքին գործերի նախարարության զորամասեր կուղարկվի 1200 երիտասարդ, պետական անվտանգության հատուկ ծառայություն՝ 200 նորակոչիկ:
Բանակում ծառայելուց կարող են հրաժարվել՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ծառայել են այլ երկրներում, դատված են եղել ծանր կամ հատուկ ծանր հանցագործությունների համար, այլընտրանքային ծառայություն են անցել, խորհրդարանի պատգամավորները, հատուկ տաղանդով օժտվածները, առողջական ծանր խնդիրներ ունեցող անձինք:
Պարտադիր ծառայությունից կարող են հրաժարվել նաև տան միակ զավակ հանդիսացող տղաները, այն երիտասարդները, որոնց ընտանիքի անդամներից մեկը զոհվել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար, կամ պարտադիր զինծառայություն անցնելու ընթացքում: