Թբիլիսիում Մոսկովյան պողոտայի անվանափոխությունն են պահանջում

«Ռուսաստանն օկուպանտ է» շարժման ակտիվիստները հավաքվել են Թբիլիսիի Մոսկովյան պողոտայի 11 համարի շենքի մոտ և քաղաքապետ Կախա Կալաձեից պահանջում են պողոտան անվանափոխել:

Քաղաքացիական ակտիվիստները հանդես են եկել պաստառներով, որոնք կրում են 2008 թվականի Օգոստոսյան պատերազմում զոհված 170 զինվորների անուն-ազգանունները:

Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի խոսքերով՝ իրենք քաղաքապետարանին առաջարկում են վերանվանել Մոսկովյան պողոտան և 170 զոհվածներից որևէ մեկի անվամբ կոչել: