Վրաց-օսական սահմանի վրացական կողմում՝ Էրգնեթիի բնակավայրի մոտ, Օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները, քաղաքացիական ակտիվիստները և մի շարք երիտասարդներ հիշատակի ակցիա են անցկացնում։
Ակցիայի կազմակերպիչներն ի նշան խաղաղության՝ սպիտակ օդապարիկներ են բաց թողել և հայտարարել, թե ցանկանում են խաղաղ գոյակցություն ունենալ միասնական և անկախ Վրաստանում:
Հիշեցնենք՝ այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին:
2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով: