Գորիի մունիցիպալիտետի Նիքոզա գյուղում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան է բացվել:
Միջոցառմանը մասնակցել է երկրի ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան:
«Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ այս հուշարձանն ամենաքիչն է, որը կարող ենք անել մեր ժողովրդի համար: Մեր խնդիրը և հիմնական պարտավորությունը հիշելն է, նրանց ընտանիքների մասին հոգ տանելը, ամենակարևորը 24 ժամ աշխատելն է՝ խաղաղությամբ վերադարձնելու այն ամենը, ինչ կորցրել են, այն ամենը, ինչը մերն է»,- հայտարարել է Գախարիան:
Հուշարձանը նվիրվում է բոլոր այն քաղաքացիներին և զինվորներին, ովքեր զոհվել են օգոստոսյան պատերազմի օրերին: