«Աշխատանքն անհրաժեշտ է, սակայն առաջնայինը երեխաների դաստիարակությունն է»,-կիրակնօրյա քարոզի ժամանակ անդրադառնալով աշխատանքի նպատակով ընտանիքը լքած մայրերի խնդրին, ասել է համայն վրաց պատրիարք Իլիա 2-րդը։
«Երբ Փրկիչը խաչվեց, աշակերտները թողեցին Տիրոջը, իսկ Մարիամը կանգնեց խաչի կողքին: Սա մի օրինակ է, թե յուրաքանչյուր մայր ինչպես պետք է հավատարմությամբ վարվի: Բազմաթիվ դեպքեր կան, երբ մայրը թողնում է ընտանիքը՝ գնում աշխատելու, սակայն կարևորը երեխայի դաստիրակությունն է։ Տա Աստված, որ յուրաքանչյուր մայր կատարի իր պարտականությունը», — ասել է վրաց պատրիարք-կաթողիկոսը: