Կրթության բարեփոխման շրջանակներում թոշակային տարիքի ուսուցիչները, ովքեր իրենց կամքով որոշել են դուրս գալ համակարգից, 2019 թվականին պետությունից կստանան մեկանգամյա դրամական պարգև՝ երկու տարվա ընդհանուր աշխատավարձը:
Նշված բարեփոխման իրականացման համար, Վրաստանի կառավարությունը հաստատել է հանրային դպրոցների թոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչներին դրամական պարգև տալու կարգը.
- Դրամական պարգև ստանալու պահանջ կարող է ներկայացնել հանրային դպրոցի այն պրակտիկոս ուսուցիչը, որը թոշակային տարիքի կհասնի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- Պրակտիկոս ուսուցիչն աշխատանքային պայմանագրի դադարեցման և պարգևի պահանջի համար պետք է դիմում ներկայացնի հանրային դպրոցի տնօրենին:
- Այն դեպքում, եթե պրակտիկոս ուսուցիչն աշխատում է մեկից ավել հանրային դպրոցում, աշխատանքային պայմանագիրը պետք է դադարեցնի բոլոր դպրոցների հետ: Դրամական պարգևն այս դեպքում կհաշվարկվի յուրաքանչյուր դպրոցում ձևակերպված աշխատանքային պայմանագրի հիման վրա:
- Դրամական պարգևի քանակը կազմում է պրակտիկոս ուսուցչի վերջին 3 ամիսների աշխատավարձի միջին թվաբանականը բազմապատկած 24-ով:
- Եթե թոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչը դրամական պարգև ստանալու դեպքում, պայմանագրի դադարեցումից 2 տարվա ընթացքում կրկին կորոշի հանրային դպրոցում ուսուցչի գործունեություն շարունակել, պարտավոր է բավարարել Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքով սահմանված պահանջները՝ վերադարձնելով ստացած դրամական պարգևը:
- Եթե թոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչը դրամական պարգև ստանալու դեպքում, պայմանագրի դադարեցումից 2 տարի անց կրկին կորոշի հանրային դպրոցում ուսուցչի գործունեություն շարունակել, պարտավոր է բավարարել Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքով սահմանված պահանջները: (Չվերադարձնելով դրամական պարգևը):
- Դրամական պարգևը կտրվի 2019 թվականի ընթացքում:
- 2019 թվականի մայիսի դրությամբ, դրամական պարգև ստանալու ցանկություն է հայտնել 1594 հանրային դպրոցի ավելի քան 5600 ուսուցիչ:
Կրթության բարեփոխման շրջանակներում, դպրոցներում ուսման որակի բարձրացման համար, կարևոր է, որպեսզի պրակտիկոս ուսուցիչը հաստատի նվազագույն իրավասությունը և բարձրացնի կարգավիճակը:
- Այն պրակտիկոս ուսուցիչը (բացի ոչ վրացալեզու հանրային դպրոցների/սեկտորների պրակտիկոս ուսուցիչներից), որը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ չի ստանա ավագ ուսուցչի կարգավիճակ, հանրային դպրոցի տնօրենը անհրաժեշտության դեպքում կձևակերպի ժամանակավոր պայմանագիր, իսկ նշված տեղը կհայտարարի թափուր:
- Թափուր տեղում աշխատանքի կընդունվի անձը, որը կբավարարի Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքով սահմանված պահանջները:
- Թափուր տեղում ընտրված անձի նշանակումից հետո, պրակտիկոս ուսուցչի հետ ժամանակավոր պայմանագիրը կդադարեցվի: