Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2019 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ գնաճի մակարդակը կազմել է -0,02 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 4,6 տոկոս:
Ծառայության տեղեկատվությամբ, ամենամսյա գնաճի ցուցանիշի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել են հետևյալ խմբերը.
Տրանսպորտ՝ 1,8 տոկոս, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 0,2 տոկոս:
Ծառայության տեղեկատվությամբ, ամենամյա գնաճի ցուցանիշի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել են հետևյալ խմբերը.
Տրանսպորտ՝ 3,9 տոկոս, հանգիստ, ժամանց և մշակույթ՝ 5,6 տոկոսով, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 7,9 տոկոս: