Օգոստոսի 2-ից ԱՄՆ-ն պաշտոնապես լքում է փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կասեցրել էր համաձայնագիրը: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր նոր հրթիռներ արտադրելու փաստաթղթի պայմանների խախտման մեջ:
Օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ հնարավոր կլինի նոր համաձայնագիր ստորագրել, որը կփոխարինի «սառը պատերազմի» ժամանակաշրջանի փաստաթղթին:
Փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման մասին համաձայնագիրը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը ստորագրել են 1987 թվականին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գնահատմամբ, համաձայնագրի դադարեցմամբ աշխարհը հզոր գործիք է կորցնում միջուկային պատերազմի զսպման հարցում: