Այսօր` սեպտեմբերի 14-ին համացանցում տարածվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և «Պետությունը ժողովրդի համար» շարժման ղեկավար Պաատա Բուրճուլաձեի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Գվարամիան և Բուրճուլաձեն զրուցել են քաղաքական գործընթացների վերաբերյալ: «Ռուսթավի 2»-ի տնօրենը մասնավորապես իր դժգոհությունն է հայտնել Պաատա Բուրճուլաձեին` դաշինքի («Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար») ընտրացուցակներում որոշ անդամների զբաղեցրած դիրքերի մասին:
Գվարամիան հատկապես շեշտել է, որ «Գիրչի» կուսակցության «Վրացական երազանքի» հետ դաշիք կազմելու կողմնակից անդամները ընտրացուցակում կարևոր դիրքերում են ներկայացված:
Բուրճուլաձեն, սակայն, զրույցի ընթացքում ասել է, թե «նման բան չկա»:
Այս առընչությամբ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով. «ՆԳՆ-ի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժինը անձնական նամակագրության, հեռախոսազրույցի կամ այլ ճանապարհով հաղորդագրության գաղտնիությունը խախտելու փաստով հեաքննություն է սկսել»:
Չնայած նրան, որ դեռ ձայնագրության իսկությունը պաշտոնապես չի հաստատվել, «Ռուսթավի 2» հեռուստաըկերության գլխավոր տնօրենը չի հերքել, որ Պաատա Բուրճուլաձեի հետ նման զրույց է ունեցել:
«Ես թաքցնելու ոչինչ չունեի, այդ պատճառով էլ ազատ գծով եմ զանգահարել: Պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ) երեք օր էլ պետք չեղավ (հեռախոսազրույցը գտնել). ահա այսպիսի երկրում ենք ապրում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գվարամիան:
Այս գրառմաը արձագանքել է ՊԱԾ-ը` նշելով, որ «մեղադրանքը անհիմն է. Պետական անվտանգության ծառայությունը ոչ մի կապ չունի համցանցում տարածված ձայնագրության հետ: Հետաքննութունը կպարզի, թե ով է ձայնագրությունը տարածել»- հայտարարել են ՊԱԾ մամուլի ծառայությունից:
Տեղեկացնենք, որ Գվարամիան նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ու նրա գլխավորած կուսակցության («Միացյալ ազգային շարժում») կողմնակիցն է: Նա իր հարցազրույցներում ասել է, որ ողջունում է բոլոր այն թեկնածուների, այդ թվում Բուրճուլաձեի գործունեությունը, ովքեր պայքարում են Բիձինա Իվանիշվիլիի ու նրա հիմնած «Վրացական երազանք»-ի դեմ: