Umbrella հասարակական կազմակերպության նախաձեռնած հնգօրյա «Ժողովրդավարությունն ավելին է, քան ընտրությունները» խորագրով նախագիծը հուլիսի 30-ին ամփոփվեց:
Մցխեթայի շրջանի Միսաքցիելի գյուղում այս հինգ օրերի ընթացքում հանդիպումներ են անցկացվել տարբեր մունիցիպալիտետների տեղական ինքնակառավարման և երիտասարդական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ալիք մեդիայի հետ զրույցում Umbrella ՀԿ-ի հիմնադիր Սլավա Մեժդոյանն ասում է.
«Ծրագրի նպատակը հետագա կապ ստեղծելն է տեղական ինքնակառավարման մարմինների և տեղի երիտասարդների միջև: Սա պիլոտային փուլն է, հնգօրյա հանդիպումներից հետո խմբերը կկազմեն խնդիրների ցուցակ, հետագա աշխատանքի ծրագիր և արդեն կսկսեն համագործակցել՝ հարցերի լուծման ուղղությամբ»:
Ըստ Մեժդոյանի` վիճակագրությունները փաստում են, որ Վրաստանում երիտասարդների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման հաստատությունների որոշումների կայացման հարցում` քիչ է, ու նախագծի նպատակն է այդ ցուցանիշը բարձրացնելը: Մեժդոյանն ասում է՝ նախագծի շրջանակներում սրանք առաջին հանդիպումներն էին, առջևում են նորերը, նախագիծը շարունակական բնույթ կունենա:
Նախագծի աջակիցն է Եվրախորհրդի «Եվրոպական երիտասարդական հիմնադրամը»: