Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ 2022 թվականին մանկավարժների աշխատավարձը կհասնի 1500-1800 լարիի:
Ինչպես նշել է նախարարը, ամեն տարի նվազագույնը 150 լարիով կավելանա այն մանկավարժների աշխատավարձը, ովքեր հաստատել են իրենց որակավորումը:
«Այս խոստումը երկարաժամկետ է, սակայն սեպտեմբերից կբարձրացվի բոլոր այն մանկավարժների աշխատավարձերը, ովքեր հաստատել են իրենց որակավորումը: Գործընթացը կշարունակվի ամեն տարի և նվազագույնը 150 լարիով կավելանա: Այսպիսով փուլ առ փուլ կհասնենք 2022 թվականին, երբ աշխատավարձը կկազմի 1500-1800 լարի: Պետք է հասկանանք, որ մեկ օրում ամեն ինչը չենք կարող փոխել: Պետք է բարելավվի ենթակառուցվածքը, մանկավարժի որակավորումը պետք է բարձրանա, ինչի համար բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր ունենք, և նոր մանկավարժներ կհայտնվեն»,- հայտարարել է Բատիաշվիլին: