Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հեռանում է պաշտոնից: Պատճառը նրա տարիքն է: Կարասինը օգոստոսի 23-ին կդառնա 70 տարեկան և գործադիր իշխանությունում գտնվելու իրավունք չունի: Նա կտեղափոխվի Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատ:
Արտաքին գործերի նախարարությունում նա վերահսկում էր ամենակարևոր և միևնույն ժամանակ խնդրահարույց ուղղություններից մեկը, որոնցում ներառված էին Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ներառյալ հակամարտության գոտիները:
Հատկանշական է, որ Կարասինի հրաժարականից հետո փոխվելու է Աբաշիձե-Կարասին ձևաչափը: Այս թեմայի վերաբերյալ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մեկնաբանություն կանի այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտնի կդառնա Գրիգորի Կարասինին փոխարինողի անունը: