«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված Spend your summer in Georgia խորագրով խումբն ըստ հեղինակավոր ամերիկյան Forbes ամսագրի՝ ճանաչվել է տարվա լավագույն տուրիստական քարոզարշավ:
Հոդվածի հեղինակը նախորդ տարի Թբիլիսին համարել է տարվա ամենագրավիչ քաղաք, այս անգամ էլ առաջարկում է 5 տուրի միջոցով անցնել այսպես ասած «Վրաստանի մասին երազանքից մինչև ճանապարհորդության ուղին»:
Բրիանա Վիլսոնը գրում է Վրաստանն ուսումնասիրելու նոր ճանապարհի` տրանսկովկասյան արահետի մասին: «Այն անցնում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմաններով: Ճանապարհորդներն Ուշբայի ջրվեժներով կբարձրանան Սվանեթիի և Մեստիայի լեռներ:
Հեղինակն առաջարկում է նաև ապրել իրական հովվի կյանքով՝ ճանապարհորդության մի մասը տրամադրելով սարերին, վարձել ավտոֆուրգոն, որտեղ կա ամեն ինչ և մեկնարկել ճանապարհորդությունը հարավկովկասյան երկրներով: