Հուլիսի 29-ի գիշերը Լոռու մարզում՝ Թումանյան կայարանի մոտակայքում այրվել է բեռնատար գնացքը:
Բագրատաշենից Գյումրի ուղևորվող գնացքը (բաղկացած 29 շարժակազմից, որոնցից 17-ը գլանատակառներ են՝ 55 տ տարողությամբ, 7-ը բեռնված բենզինով, 10-ը՝ հանքաձյութով, 4-ը` ցորենով, 1-ը` ալյումինե շին. նյութերով: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:
Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս-ին (վարորդ, ծնվ.1986թ.) և Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է երկու 55 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:
Ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին, մարվել՝ 10:10-ին:
Այրվել է 3 գլանատակառի պարունակությունն (բենզին) ամբողջությամբ, 4-ը՝ մասամբ, ջերմահարվել է 2-ը (մեքենավարի խցիկը և ցորեն):
Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Տեղեկատվությունը՝ ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից