Վրաստանի հանրային ռեեստրի ազգային գործակալություն հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պատվիրակությունը: Կոմիտեի անդամներին հանդիպել են հանրային ռեեստրի ազգային գործակալության ղեկավար Իվանե Ցարցիձեն և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Մարի Խարձիանին: Նրանք հյուրերին անշարժ գույքի գրանցման, էլետրոնային ծառայությունների և նորարարական տեխնոլոգիաների ուղղությամբ իրականացրած աշխատանքների փորձն, ինչպես նաև կարևոր նախագծերն ու ապագայի ծրագրերն են ներկայացրել:
Հայաստանյան հյուրերի համար անշարժ գույքի գրանցման դեպարտամենտում, կադաստրի ապահովման և սկանավորման ծառայությունում ճանաչողական այց է կազմակերպվել, որի օգնությամբ հյուրերը ականատես են եղել տարբեր գործընթացների:
Բացի այս, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պատվիրակության անդամները հանրային ռեեստրի շենքն են ուսումնասիրել, որտեղ փաստաթղթերը պահպանվում են միջազգային չափորոշիչների համաձայն:
Եռօրյա այցի շրջանակներում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները եղել են նաև Գորիի հանրային ռեեստրում, տեղում ծանոթացել աշխատանքի առանձնահատկություններին: