ՆԱՏՕ-ի տեխնիկան արդեն Վրաստանում է: Փոթիի նավահանգստում իջեցված ամերիկյան զինտեխնիկան արդեն տեղափոխվել է վրացական ռազմաբազաներ:
Վաղվանից Վրաստանում կմեկնարկեն Agile Spirit 2019 զորավարժությունները, որը կշարունակվի մինչև օգոստոսի 9-ը:
Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև հարաբերությունների ուժեղացումը, ինչպես նաև բազմազգ միջավայրում օպերատիվ հնարավորությունների բարելավումը և Սև ծովի տարածաշրջանում կայուն ու անվտանգ միջավայրի պահպանումն է:
Բազմազգ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրների 3000-ից ավելի զինվորական: Ռազմական զորավարժություններին կմասնակցեն՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:
Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 9-րդ անգամ:
Հայաստանը այս տարի ևս չի մասնակցի զորավարժություններին: Այս թեմայի շուրջ ավելի մանրամասն այստեղ: