Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ լարիի արժեզրկումը կապված է ռուսական տուրիստական էմբարգոյից, ինչպես նաև հունիսի 20-ին և հետո Թբիլիսիում զարգացած դեպքերի հետ: Բախտաձեի խոսքով ընդդիմության քայլերը հասցրեցին այս իրավիճակին:
«Այս արկածախնդիրները փորձեցին անկեղծ բողոքը օգտագործել իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար՝ հարձակում գործելով երկրի Սահմանադրության վրա: Երբ մենք խոսում ենք տնտեսության զարգացման մասին, շուկայական տնտեսության իրավիճակի մասին, պետք է տանք մի շատ հեշտ հարց. ինչի՞ վրա է հիմնված տնտեսության կայուն զարգացումը: Այն հիմնված է կայուն և կանխատեսվող միջավայրի, և կանխատեսվող խաղի կանոնների վրա: Այն բացասական ալիքը, որը այս արկածախնդիրները ստեղծեցին, իհարկե, ազդում է տնտեսության վրա»,- հայտարարել է Բախտաձեն:
Հիշեցնենք, վերջին շրջանում լարին շարունակում է արժեզրկվել: Այսօրվա դրությամբ Վրաստանի ազգային բանկի տվյալներով 1 ԱՄՆ դոլարի արժեքը կազմում է 2,9171 լարի, 1000 դրամի արժեքը՝ 6,1296 լարի: