«Եթե կառավարությունը մեր գրպանի հաշվին պատրաստում է զբոսաշրջիկներ բերել, ապա ինչու՞ Ռուսաստանից: Այդ դեպքում Իռլանդիայից կամ Իսպանիայից թող բերեն, նրանք ավելի շատ գումար կծախսեն մեր երկրում ու ավելի մեծ ներդրում կունենան»,- այսպես է անդրադարձել Ռուսաստանից թռիչքների սուբսիդավորման մասին Վրաստանի կառավարության որոշմանը «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Ռոման Գոցիրիձեն:
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը Երևանի միջոցով ռուս զբոսաշրջիկ բերելու համար ավիակազմակերպությանը վճարելու է 290 լարի:
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթների սուբսիդավորման համար 600 հազար եվրո է տրամադրել: Կառավարության հրամանագրի համաձայն, Ռուսաստանը Երևանի տարանցմամբ Թբիլիսի և Բաթումի մեկնող զբոսաշրջիկների տոմսերը կֆինանսավորեն առավելագույնս 90 եվրոյով: