Socar Georgia ՍՊԸ—ն 24 միլիոն 177 հազար 326 լարիի պետական սեփականություն հանդիսացող գույք է ձեռք բերել: Խոսքը գազատարների մասին է: Կառավարությունը գույքը փոխանցել է ուղղակի վաճառքի կարգով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Պետական գույքի մասին Վրաստանի օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, ուղղակի վաճառքի կարգով, 24 միլիոն 177 հազար 326 լարիով տրվում է «Սոկար Ջորջիա Գազ» ՍՊԸ-ին: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համակարգի մաս կազմող պետական գույքի ազգային գործակալությունը, սույն հրամանագիրն իրականություն դարձնելու նպատակով, պետք է ապահովի օրենքից բխող համապատասխան միջոցառումների անցկացումը»,- ասված է հայտարարության մեջ:
SOCAR-ի կողմից ձեռք բերված գույքը գտնվում է Վրաստանի գրեթե ամբողջ տարածքով մեկ՝ առավելապես Զեստաֆոնիում, Կասպիում և Լանչխութիում:
Սույն գումարը պետք է պետությանը տրվի 18 տարվա ընթացքում: