TBC բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեի տեղեկատվությամբ, բանկի բաժնետերերն այսօր 130 միլիոն դոլարի վնաս են կրել: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարանին` Խազարաձեի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորելու թույլտվության համար:
«Վերջին 6 ամիսների ընթացքում մեծ վնաս է հասցվել բանկի բաժնետերերին: Ինչպես հունվար-փետրվար ամիսներին, այսօր էլ բաժնետոմսերը 12 տոկոսով էժանացել են, որի հետևանքով բանկի բաժնետերերը 130 միլիոն դոլարի վնաս են կրել:
Սա նպատակաուղղված գործողություն է միջազգային ներդրողների և մեր երկրի ֆինանսական կայունության դեմ ուղղված:
Նաև հիշեցնեմ, որ հունիսի 24-ին Լոնդոնում մեր բաժնետերերն ինձ և Բադրիին (Ջափարիձե), 98 տոկոս ձայնով վերընտրել էին բանկի ղեկավար և ղեկավարի տեղակալ, նրանց յուրաքանչյուրին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Թեև իմ հանդեպ անօրինական հարձակումները չեն ավարտվել և դրա հետևանքով տուժում են բանկի բաժնետերերն ու աշխատակիցները, մենք թողնում ենք զբաղեցրած պաշտոնները, քանի դեռ չի ավարտվել այս աբսուրդ գործընթացը: Մենք հավատում ենք, որ ինստիտուտը, որը 27 տարի կառուցել ենք և որը դարձել է մեր երկրի խորհրդանիշը, անխափան կշարունակի իրականացնել իր ռազմավարական նպատակները: Ճշմարտությունը անպայման հաղթելու է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խազարաձեն։